Վրաստանի քաղաքացիները պիտի չպատվաստվելու «թուղթ» ունենան
Վրաստանի առողջապահության նախարարությունը դիմում է բնակչությանը՝ պատվաստանյութից հրաժարվելու դեպքում պատճառը պահանջել գրավոր ձևով և փաստաթուղթը, իրենց ստորագրած դիմումի հետ միասին, ուղարկել Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության էլ. փոստի հասցեին: Այս մասին հայտնում է վրացական 1tv.ge-ն, փոխանցում հայալեզու nor.ge լրատվամիջոցը։
Ըստ նախարարության, քաղաքացին կարող է դիմել նաև նախարարության քաղաքացիների ընդունարան:
«Երկրում ակտիվորեն ընթանում է համընդհանուր պատվաստման գործընթացը եւ ամեն օր աճում է պատվաստվածների թիվը: Միևնույն ժամանակ, կան պարբերական դեպքեր, երբ պատվաստում ստացող անձին որոշակի պատճառներով բժիշկը մերժում է պատվաստել և որոշ կասկածելի դեպքերում այդ մերժումը չի համապատասխանում առկա արձանագրությանը:
Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է բնակչությանը՝պատվաստանյութից հրաժարվելու դեպքում պատճառը պահանջել գրավոր ձևով և փաստաթուղթը, իրենց ստորագրած դիմումի հետ միասին, ուղարկել Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության էլ. փոստի հասցեին ([email protected]): Կարող եք նաև գնալ նախարարության քաղաքացիների ընդունելության սրահ: Դիմումը ներկայացնելուց հետո կարգավորող մարմինը կպարզի, թե որքանով է ճիշտ բժշկի որոշումը և արդյոք հիվանդի վիճակը պատվաստման հակացուցում է:
Հիշեցնում ենք, որ ներկայիս համաճարակային պայմանների և վարակվածության բարձր մակարդակի պատճառով պատվաստումը այլընտրանք չունեցող և ամենակարևոր գործիքն է՝ մարդու կյանքը և առողջությունը պաշտպանելու համար», – ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան