Վերջին թունավորվողները մեր ջրային համակարգերից օգտվողները չեն եղել. Ջրային կոմիտեի նախագահ
«Ես ուզում եմ հիշեցնել, ոչ ջրամբարաշինության մասին մի քանի տարի է խոսվում, տարբեր պաշտոնյաներ ԱԺ ամբիոնից հայտարարել են, որ այդ ցանկը կազում են և չգիտեմ քանի՞ տարի պետք կլինի, որպեսզի այդ ցանկը կազմվի և անցնենք գործի»,-խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամովր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով աննախադեպ ջրամբարաշինության մասին Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հայտարարությանը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ քանիդ եռ չեն ստեղծել այն այլընտրանքյաին աղբյուրները, որոնցով կկարողանան ջրի դեֆիցիտը լրացնել, կառավարությունը միանաշանակ դիմելու է Սևանին:
«Բայց այն ջրամբարաշինության ծրագիրը, որն առաջարկել է կառավարությունը և իրականացվելու է, լինելու է գյուղատնտեսության փրկության ծրագիր և այդ ծրագրի իրականացման արդյունքում մենք մոռանալու ենք Սևանից ոռոգման նպատակով ջրառի իրականացումը»,-հայտարարեց Կարեն Սարգսյանը:
Պաշտոնյան հավաստիացրեց, որ արդեն երկու ջրամբարների նախագծահաշվարկային աշխատանքների մրցույթ են հայտարարվել, առաջիկայում Կապսի ջրամբարի շինարարությունը կսկսվի և կավարտվի Վեդու ջրամբարի շինարարությունը:
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե որպես Ջարյին կոմիտեի ղեկավար տեղյակ է, թե ինչո՞ւ են Գորիսում և Արմավիրում մարդիկ ջրից թունավորվել և լիազոր մարմիններն ի՞նչ հաճախականությամբ են ջրի նմուշառում իրականացնում:
«Վերջին թունավորումները եղել են ոչ թե մեր ջրային համակարգերից օգտվող բաժանորդների մոտ, այլ տարբեր տարաներով և ցիստեռներով մատակարարված ջրից օգտվողները»,-պատասխանեց Ջրային կոմիտեի նախագահը և շեշտեց, որ այդտեղ իր ղեկավարած գերատեսչությունն լիազորություն չունի, իսկ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումը շաբաթական կտրվածքով է ջրի նմուշառում իրականացնում, «Վեոլիա ջուր»-ը՝ օրական:
Հարակից հրապարակումներ`
- Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան
- Եզդիները կառուցելու են իրենց երկիրը՝ անկախ նրանից, թե թուրքերին դուր կգա, թե ոչ. Ռուստամ Բաքոյան
- «Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ քննարկում կազմակերպել
- ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում