Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտության է մատնել Մոլդովային
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը խոշորհաշվով հաղթել է Մոլդովային: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Օգոստոսի 16-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացել է կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Մոլդովա հանդիպումը։
Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը խոշոր` 8:0 հաշվով հաղթել է դաշտի տերերին:
Դուբլի հեղինակ դարձել են Օլգա Օսիպյանը և Անի Ղուկասյանը, մեկական անգամ աչքի են ընկել Քրիստինե Մանգասարյանը և Հեղինե Չոփիկյանը:
Երկու անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստները գրավել են սեփական դարպասը: