Ջրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան