ՔՊ-ն իր 64 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից ջրառի ծավալներն ավելացնող օրենքը
«Ինչպես և սպասվում էր՝ մանիպուլյացիան պետք է տեղի ունենար և ոչ ավել ոչ պակաս, մի մարդ է խոսում, որը պետք է գոնե իր հոր ժառանգությունը կարևոր գնահատեր այս ոլորտի մասով»,-Սևանից լրացուցիչ ջրառի օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անունից ունեցած ելույթում հայտնեց Արծվիկ Մինասյանը և անդրադարձավ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին:
Շեշտելով ՔՊ պատգամավորի ելույթի այն հատվածը, որում հիշեցվում էր, որ Արծվիկ Մինասյանի՝ Բնապահպանության նախարար եղած ժամանակ Սևանից հավելյալ ջրառ է իրականացվել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորը հիշեցրեց, որ այդ տարի Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել հավելյալ ջրառին:
Մինասյանը նկատեց, որ ջրի բացթողումը ԱԺ-ի և Կառավարության կոլեգիալ որոշմամբ է իրականացվում իսկ ԲՆ-ն, այն հակաբնապահպանական գնահատելով, դեմ էր հանդես եկել և զարմանալի համարեց, որ ԱԺ-ում քննարկվող օրինագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը չկա:
Նա գտնում է որ Սևանի ջրի մակարդակի ցուցանիշները շատ վատ են և Ջրային կոմիտեի նախագահը միտումնավոր չի հրապարակում դրանք:
«Ներկայում -5 սմ է Սևանա ջրի մակարդակը, իսկ այս ջրառն իրականացնելուց հետո այն -11 սմ է դառնալու, որն օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ Սևանի մակարդակը, ըստ օրենքի, ամեն տարվա այդ ժամանակահատվածում՝ նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ պետք է դրական ցուցանիշ ունենա»,- հայտարարեց պատգամավորև և պնդեց, որ դրա բնապահպանական հետևանքները ծանր կլինե:
Արծվիկ Մինասյանը իշխանության ներկայացուցիչներին հիշեցրեց, որ 2018-ին նշում էին, որ 36 հազար հեկտար հողատարածք պետք է ոռոգեն, դրանից բացի նաև մի հսկայական մաս էլ գաղտնի էր, իսկ հիմա իշխանությունը խոսում է 31 հազար հա ոռոգվող տարածքի մասին, ինչը նշանակում է, կամ ներկայից իշխանության կառավարման տարիներին նվազել են ոռոջվող հողատարածքները, կամ հավելյալ անարդյունավետ ջրառ են իրականացնում:
Պատգամավորը նկատեց, որ այս տարվա առաջին ջրբացթողումն համընկնում է նախընտրական շրջանի հետ:
Նա նաև նշեց, որ 2017-18 թվականին մեծ թվով որոշումներ էին ընդունվել, որոնք պետք է կատարվեին և առ այսօր ոչ մի որոշում չի կատարվել, նաև կապված ձկնաբուծական տնտեսթույունների, Սևան-Հրազդան դերիվացոն համակարգի վերանորոգման հետ:
Մինասյանի պնդմամբ, ջրամբարաշինությունը ներկայիս իշխանությունը չի սկսել, ավելին՝ կասեցրել են ընթացքը:
Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն այս որոշմանը դեմ է քվերակելու, որն ուղղված է ոչ թե գյուղատնտեսությանը, այլ իշխանությունների կառավարմանը:
«Արդյունավետ կառավարեք, որպեսզի ջուրը գյուղացուն հասանելի լինի, ձեր անարդյունավետությունը մի գցեք ժողովրդի և ընդդիմության վրա»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղարը:
ՔՊ-ն 64 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից ջրառի ծավալներն ավելացնող օրենքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին