ՊՆ. Սոթքի հատվածում թշնամու կրակոցների հետևանքով զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին:
Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ նախարարը մեկնում է Թուրքիա
- Դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է