«Ժողովուրդ». Ծառուկյանը և Փաշինյանը ինչ են քննարկել մեկուկես ժամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանը կառավարության շենք է գնացել ու Փաշինյանի հետ մոտ մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել: Թե՛ իշխանական, թե՛ ԲՀԿ-ական թևի համար անհայտ է, թե ինչ օրակարգի շուրջ են Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել:
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Ծառուկյանին սպորտային ոլորտի մասով ինչ-որ բան Փաշինյանը տա, քանի որ նրանց վերջին հանդիպման ժամանակ որոշվել է փոխհամագործակցել տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Ծառուկյան վերջին հանդիպումը եղել էր հուլիսի 8-ին՝ ԱԺ արտահերթ խորհրդական ընտրություններից հետո, երբ վարչապետը հանդիպումներ էր ունենում արտախորհդարանական ուժերի հետ:
Մենք փորձեցինք հանդիպման հետ կապված մեկնաբանություն խնդրել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն ապարդյուն. նա հեռախոսազանգերին չի արձագանքում: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ականներին, ապա հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն այլևս խորհրդարանական ուժ չէ, նրանք կարծես անհետացած լինեն, որևէ ձևով չեն արձագանքում մեր նամակներին ու զանգերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան