Բաքուն դատի է տալիս Արցախում աշխատած օտարերկրյա ընկերություններին
Ադրբեջանն իրավական գործընթացներ է սկսել օտարերկրյա իրավաբանական այն ընկերությունների նկատմամբ, որոնք վերամշակել են Ղարաբաղի ոսկու հանքերը։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո անցած, Արցախի Հանրապետության Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ժամանակ։
«Արդեն սկսել են դատական գործընթացներ։ Մենք դրա մենարկը տվել ենք, հրավիրել ենք հայտնի միջազգային իրավաբանական կզմակերպությունների, հիմա դատական գործն է պատրաստվում»,-ասել է նա՝ ավելացնելով, որ օտարերկրյա ընկերությունները շահագործել են ոսկու հանքեր Քարվաճառում, Կոբսականում ու այլ վայրերում։
«Ի՞նչ է, այդ ընկերությունները չգիտեին, որ դրանք ադրբեջանական հողեր էին։ Գիտեին։ Բայց նրանք ուշադրություն չեն դարձրել դրան։ Հիմա պատասխան կտան»,-նշել է նա։
Ալիևի խոսքով, այդ ընկերությունները երկու ճանապարհ ունեն՝ կամ պետք փոխհատուցում վճարեն, կամ էլ պատասխան տան միջազգային դատարանի դիմաց։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է Արցախի Հանրապետության Անկախության հռչակագիրը։
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Հանրապետության կազմում են Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և հարակից տարածքները։ Արցախը Բերձորի մարդասիրական միջանցքով սահմանակցում է Հայաստանին,իսկ ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա