Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Տարածված լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։
«Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանին նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է յուրացնելուն կամ վատնելուն, հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է.
«Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։
Այս հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են.
« Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարավել է
1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքին աջակցություն հայտնած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր ընտրված Մեղրիի նախկին քաղաքապատե Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը տարբեր մեղադրանքներով գտնվում են անազատության մեջ։ Շատերը դա որակում են քաղաքական հետապնդում։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Զաքարյանի գործն ուղարկվել է դատախազին
- Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Աննա Գրիգորյան. Զարգացումներ են տեղի ունենում Կապանի քաղաքապետի շուրջ
- ՀՔԾ. Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- ՔԿ. Գորիսի համայնքապետարանի աշխատակցի գործն ուղարկվել է դատարան
- Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոխվել է
- Սիսիանի քաղաքապետը կալանավորվեց
- Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
- Հարցաքննության են կանչում բոլորին անխտիր․ Գորիսի փոխքաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան