ՌԴ դեսպանն այցելել է Երասխ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում այցելել է Արարատի մարզ։ Դեսպանն իր ընտանիքի հետ միասին եղել է Փոքր Վեդի գյուղի հնավայրում։
Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, դեսպանը նաև եղել է հայկական սահմանի առանձին հատվածներում, Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է հայ և ռուս սահմապահներին։
Կոպիրկինն այցելել է նաև ուղեկալներից մեկը, ընտանիքի անդամների հետ ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Ալեքսանդր Կորյակովի շիրիմին։ Նա զոհվել է 1948 թվակակին ծառայողական պարտականությունները կատարելիս՝ Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան