Ալիև. Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր
«Զանգեզուրի միջանցքի բացման արդյունքում մենք մեր քաղաքացիներին կվերադարձնենք Զանգեզուր», -այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր դրոշ է բարձրացրել ժամանակավորապես Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո գտնվող Քարվաճառ քաղաքում։
«Կա նման ծրագիր, և դա բնական է։ Մեր քաղաքացիներին բռնությամբ վտարել են Հայաստանի տարածքից, ոչ միայն Զանգեզուրից, այլև Սևանից։ Նրանք իրավունք ունեն ապրել իրենց նախնիների երկրում: Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար»,- ասել է նա։
Ալիևն իր սովորության համաձայն, այսօր էլ հայտարարել է, որ Գեղարքունիքի Վարդենիսի շրջանն էլ ադրբեջանականն է, առաջարկել է անվանփոխել Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը, ինչպես նաև լրագրողներին խնդրել է ռեպորտաժներում չօգտագործել Վարդենիս անունը։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի
- Վահե Հովհաննիսյան. Ով և ինչպես կպատասխանի Ալիևին
- Ղազինյան. Ալիևին իշխանությունների նոր արձագանք չի լինելու
- Ալիև. Պարտության հետ համակերպվել է թե հայ ժողովուրդը, թե Հայաստանի ղեկավարությունը
- Զոհրաբյան. Ալիև-Էրդողան դուետը այլևս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում
- Ադրբեջանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի նախագծի պատրաստտման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան