Էրիկ Ալեքսանյան. Եթե դատարանը տեսնում է խնդիր, նա ունի սահմանադրական պարտականություն դիմելու ՍԴ՝ կասկածները փարատելու համար
«Ունենք դատական քննության փուլ, ունենք ամբաստանյալ, որն ունի անձեռնմխելիության երաշխիք, ունի պատգամավորի կարգավիճակ, և կա խնդիր քրեական հետապնդումն իրականացնելու հետ կապված՝ շարունակականության տեսանկյունից»,- դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով, այս պահին չկա սուբյեկտ, ով պետք է դիմի համապատասխան թույլտվությունը ստանալու համար, այսինքն, անձեռնմխելիությունը հաղթահարելու համար։
«Այդ սուբյեկտի գոյություն ունենալու, սուբյեկտ նշանակելու հարցերին պետք է պատասխան տա Սահմանադրական դատարանը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա նկատեց, որ դատարանն էլ ի սկզբանե տեսել է այդ խնդիրը, այսօր էլ տեսնում է խնդիրը։
«Հունիսի 29-ի նիստում դատարանն ասաց՝ տեսնում է խնդիր, նա չարեց օրինակ հետևյալ հայտարարությունը, եկեք քննարկենք, արդյո՞ք այստեղ առկա է խնդիր, դատարանը հաստատապես նշեց, որ առկա է խնդիր։ Այսօր դատական նիստի ժամանակ դատարանը չհերքեց իր դիրքորոշումը, չասաց, որ խնդիր չկա»,- ասաց նա։
Ալեքսանյանի ներկայացմամբ, դատարանը մասնավորապես նշել է, կպարզի «Հայաստան» դաշինքը դիմե՞լ է Սահմանդրական դատարան, թե՞ ոչ, որից հետո պաշտպանի միջնորդության վերաբերյալ կկայացնի որոշում։
«Բայց ևս մեկ անգամ նշեմ, որ անկախ այն բանից, դաշինքը կդիմի՞, թե՞ ոչ, եթե դատարանը տեսնում է խնդիր, նա ունի սահմանդրական պարտականություն դիմլու ՍԴ՝ կասկածները փարատելու համար։ Եթե դատարանը չդիմի Սահմանադրական դատարան, դա կնշանակի, որ չի տեսնում այն խնդիրը, որը տեսել է նախկինում ու բարձրաձայնել է, այստեղ խնդիրը կլինի դատարանի օբյեկտիվության ու անաչառության վերաբերյալ»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը
- «Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը պետք է վերացնել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան