Կամչատկայում 4 հազար մետր բարձրության հրաբխից ընկած զբոսաշրջիկները ողջ են մնացել
Կլյուչևսկոե հրաբխի վրա, ավելի քան 4 հազար մետր բարձրությունից սառցադաշտով իջնելիս զբոսաշրջային խմբի անդամները սայթաքել են, մոտ 1 կմ ընկել ներքև և ողջ մնացել: «Գազետա ռու»-ի փախանցմամբ, այդ մասին հայտնել է Life-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Պարբերականի տվյալներով, մեծ բարձրությունից վայր ընկած ռուսներն են՝ 35-ամյա Ալեքսանդր Ֆիլյաևը և 33-ամյա Անդրեյ Նիկոնորովը:
Փրկարարներին դեռ չի հաջողվում արագորեն հրաբխի լանջով հասնել դեպքի վայր: Բացի այդ, նրանց մոտ անհնար է փրկարարական ուղղաթիռ ուղարկել, քանի որ այն նման բարձրության վրա չի կարող թռչել:
Զբոսաշրջային խմբում եղել է 12 մարդ: Դեռ պաշտոնապես չի հաստատվել Ռուսաստանի քաղաքացիների հետ Կամչատկայում տեղի ունեցած միջադեպը:
Առաջիկայում դեպքի վայր կարող է մեկնել Մի-8 ուղղաթիռը: