Ոնց կորոշի մեր ղեկավարը. Կարեն Սարգսյանը՝ մարզպետ նշանակվելու մասին
«Վերջին երեք տարիների ընթացքում Ջրային կոմիտեների նախագահն ամեն տարի հենց գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նախօրյակին փոխվում է, այսպիսի վերաբերմունք է կառավարության կողմից Ջրային կոմիտեի նկատմամբ»,- այսօր ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Սևանա Լճից լրացուցիչ ջրառ նախատեսող օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Պատգամավորը նախագիծը զեկուցող Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին հարցրեց, թե նա մարզի ՋՕ-ի փոխտնօրեն կնշանակի՞ մեկին, որը երբևէ ոռոգման համակարգի հետ առնչություն չի ունեցել։
Կարեն Սարգսյանը նշեց, որ կնշանակեր և լրացուցիչ տեղեկություններ ներկայացրեց, որպեսզի պատգամավորը հեգնանքով չարտահատվի իր ղեկավարած կառույցի նշանակումներին։
Գեղամ Մանուկյանը Սարգսյանին հարցրեց, թե երկա՞ր է պաշտոնավարելու կոմիտերում, և հավելեց, որ խոսակցություն կա մարզպետի պաշտոնին նրա տեղափոխվելու մասին:
«Ոնց կորոշի մեր ղեկավարը»,- պատասխանեց Կարեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն իր 64 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից ջրառի ծավալներն ավելացնող օրենքը
- «Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ քննարկում կազմակերպել
- ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան