ՀՀ և Վրաստանի վարչապետերը, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Մի շարք երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Վենեսուելայի, Ղրղզըստանի, Լիբանանի, Մոլդովայի, Պաղեստինի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Էստոնիայի նախագահները ծրագրում են ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: Այս մասին ասվում է ՏԱՍՍ-ի ձեռքի տակ եղած միջոցառման նախնական ծրագրում:
Նախատեսվում է նաև, որ ելույթ կունենան Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Հայիթիի, Վրաստանի, Իսրայելի, Իտալիայի, Կանադայի, Պակիստանի և Ճապոնիայի կառավարությունների ղեկավարները:
Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա