«Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ քննարկում կազմակերպել
«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանին առկա լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքն առաջարակում է օրակարգում ընդգրկված օրինագծի երկու ընթերցումների միջև եղած ժամանակահատվածում փակ, կամ բաց, ինչպես որոշենք, քննարկում կազմակերպենք համապատասխան պատասխանատու անձանց ներկայությամբ՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակի մասին»,-ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ քննարկումներ կազմակերպելը նպատակ ունի ծանոթանալու իրավիճակին, որպեսզի հասարակության մտահոգությունները փարատվի:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ քննարկումը երկու նիստով անցկացնել, որպեսզի քննարկումն լիարժեք լինի, ինչը կնպաստի նաև ԱԺ-ում երկխոսության հաստատմանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ընդմիջմանը ՔՊ խմբակցությունում կքննարկեն առաջարկը և կհայտնեն իրենց դիրքորոշումը: