17.08.2021.Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք.մահվան 13 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235 171-ի: Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ն։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4713 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1138 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5851-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 269 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223070, փաստացի բուժվողներինը՝ 6250 (մեկ օրում ավելացել է 75-ով): Մեկ օրում արվել է 6584 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 446 731 թեստ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան