Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան
«Պատկերացրեք թշնամու տեղը մեզ: Պատկերացրեք, որ «կապիտուլյանտ» բառն է հնչել և արձագանքեք»,-Աժ այսօրվա նիստում ունեցած ելույթում ՔՊ պատգամավորներին դիմեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևի հնչեցրած հայտարարություններին իշխանությունը չի արձագանքում, այն դեպքում, երբ անմիջապես պատասխանում է Աժ-ում հնչող «կապիտուլյանտ» որակավորմանը:
Մամիջանյանը հայտնեց, որ Ալիևը փորձել է ազատության համար մղված պատերազմ անվանել իրենց ռազմական գործողությունները, ինչով ընդունել է, որ պատերազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը:
Պատգամավորը հայտարարեց, որ ցանկանում է թշնամի երկրի ղեկավարին հիշեցնել, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը:
«Ադրբեջանը իրավունք չունի երբևէ իր քիթը խոթել Հայաստանի և իր ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների միջև, և ուզում եմ վերահաստատել, որ մեր երկկողմ հարաբերությունները կարևորագույն գործոն են տարածաշրջանային անվտանգության համար»,-ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտնած վրդովմունքին, թե ինչո՞ւ պետք է ՌԴ-ն աջակցի Հայաստանին սպառազինության հարցում ։
Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանն է տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը:
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի խոսքով, ցանկացած բանակցությունների նախապայմանները պետք է հանդիսանան հայ ռազմագերիների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական պատասխանը:
«Ավարտելով թշնամուն ուղղված նախադասությունս՝ ևս մեկ անգամ պետք է հիշեցնեմ, որ Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Եզդիները կառուցելու են իրենց երկիրը՝ անկախ նրանից, թե թուրքերին դուր կգա, թե ոչ. Ռուստամ Բաքոյան
- «Հայաստան» դաշինքն առաջարկում է սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ քննարկում կազմակերպել
- ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան