Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել քննարկել հարևան պետություններում Աֆղանստանից փախստականների ընդունման հնարավորությունը, նախքան ԵՄ-ում նրանց տեղակայումը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Նախքան կոնտինգենտի մասին խոսելը նախ պետք է խոսենք Աֆղանստանի հարևանությամբ փախստականների համար հուսալի հնարավորությունների մասին։ Երկրորդ քայլը կլինի դիտարկել եվրոպական երկրներում փախստականների վերահսկվող և աջակցվող ընդունելությունը»,- ասել է Մերկելը։
Նա ավելացրել է, որ ԵՄ երկրների դիրքորոշումը այս հարցում այնքան էլ պարզ չէ:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է
- Գերմանիան դադարեցրեց Աֆղանստանին տրամադրվող տնտեսական օգնությունը
- Նեպալի ԱԳՆ-ն հայտնել է, որ Քաբուլից երկիր է վերադարձել 118 մարդ
- Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները
- Ճապոնիան ժամանակավորապես փակել Է Աֆղանստանում իր դեսպանատունը
- Թալիբները հայտարարել են Աֆղանստանի կառավարության պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին