Նեպալի ԱԳՆ-ն հայտնել է, որ Քաբուլից երկիր է վերադարձել 118 մարդ
Աֆղանստանից 118 քաղաքացի վերադարձել է Նեպալ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Նեպալի ԱԳ նախարարությունը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Սկսվել է մեր հայրենակիցների վերադարձը Աֆղանստանից իրենց հայրենիք: Երեքշաբթի օրը 118 նեպալցի չարտերային չվերթով վերադարձել են Քուվեյթ»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Սևա Լամալը:
«Մենք ակնկալում ենք, որ ավելի շատ Նեպալի քաղաքացիներ կժամանեն Քաբուլից»,- ավելացրել է նա:
Նշվում է նաև, որ օգոստոսի 5-ից 15-ը Աֆղանստանում գտնվող 164 նեպալցիներ վերադարձել են Նեպալ:
2016 -ի հուլիսին Նեպալի իշխանություններն արգելել են քաղաքացիներին աշխատանքի մեկնել այս երկրում՝ հանրապետության 13 քաղաքացիների ահաբեկչական հարձակման զոհ լինելուց հետո, որոնք ծառայում էին Քաբուլում Կանադայի դեսպանատան պաշտպանության համար։
Արգելքի վերացումից հետո մեծ թվով նեպալցիներ աշխատանքի են մեկնել Աֆղանստան: Նրանց թիվը գնահատվում է 6000:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան դադարեցրեց Աֆղանստանին տրամադրվող տնտեսական օգնությունը
- Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները
- Ճապոնիան ժամանակավորապես փակել Է Աֆղանստանում իր դեսպանատունը
- Թալիբները հայտարարել են Աֆղանստանի կառավարության պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին
- Մի քանի մարդ ընկել են Քաբուլից մեկնող ինքնաթիռից
- Առնվազն հինգ մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան