«Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը պետք է վերացնել»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահության քննում է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը հանելու միջնորդություն։
«Կա օրինական ուժի մեջ մտած, ընդ որում չբողոքարկված դատական ակտ, որով Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը ճանաչվել է ոչ օրինական, դատարանը նաև ասել է, որ դրանով խախտվել է Սեդրակ Քոչարյանի իրավունքը։ Միայն մի պատճառով դատարանը վարույթն իրականցնող մարմնին չի պարտադրել այն վերացնել, քանի որ մինչ այդ հարցը քննարկելը վարույթն իրականացնող մարմինն արդեն դատարանը չէր, այն մի դատարանից փոխանցվել էր մյուս դատարանին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ վաղուց՝ մոտ երկու տարի առաջ օինական ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է Սեդրակ Քոչարյանի իրավունքների խախտում։
«Ես կարծում եմ, որ այստեղ քննարկելու բան չկա։ Բայց եթե դատարանը նախաձեռնել է քննություն, իհարկե, միանում եմ դրան։ Այն պետք է բավարարվի»,- ասաց Ալումյանը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ նկատեց, որ Սեդրակ Քոչարյանն գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի, իսկ քննիչը չի պատճառաբանել երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու չափանիշների առկայությունը՝
ա. Սեդրակ Քոչարյանը կրում է պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի գործողությունների համար
բ. Սեդրակ Քոչարյանը չի հանդիսանում բարեխիղճ ձեռքբերող
գ.այն գույքը, որ իրավաբանորեն նրան պատկանում է, հանդիսանում է պարոն Ռոբերտ Քոչարյանի «հանցավոր» գործողությունների արդյունք։
«Հետևաբար այս երեք հատկանիշների բացակայության պարագայում պարոն Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել։ Իմ գործընկերների միջնորդությունն ավելի քան հիմնավոր է, Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը պետք է վերացնել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ․ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը
- Արմեն Գևորգյանի բացակայությունը գնահատվեց ոչ հարգելի
- Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
- Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան