Ստամբուլի շենքերի մեկ երրորդը սեյսմակայուն չեն
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 1999թ․ օգոստոսի 17-ի Մարմարայի երկրաշարժի տարելիցի առթիվ ելույթ է ունեցել մի հիշատակի միջոցառման ժամանակ, գրում է ermenihaber-ը։
Իմամօղլուն նշել է, որ երկրաշարժերը Թուրքիայի և Ստամոբւլի ամենակարևոր խնդիրներից մեկն են։ Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ վերջին 1․5 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ստամբուլի շենքերի շուրջ մեկ-երրորդը սեյսմակայուն չեն։
Իմամօղլուն հիշեցրել է, որ 1999թ. Ստամբուլի բնակչությունը կազմում էր ընդամենը 10 միլիոն, մինչդեռ այսօր քաղաքը փախստականների հետ մեկտեղ շուրջ 20 միլիոն բնակչություն ունի։ Հետևաբար, այսօր այդ խնդիրը Ստամբուլի համար ավելի արդիական է ու ավելի լուրջ, քան տասնյակ տարիներ առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա