Սևանա լճի մակարդակը իջել է
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.67մ (15.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2021թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։
Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքյան էջից։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 6.665մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից օգոստոսի 15-ը ներառյալ՝ 168.244 մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.847մլն.մ³, իսկ 2021թվականի հունվարի 1-ից օգոստոսի 15-ը ներառյալ՝ 133.833մլն. մ³:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտցիները ստիպված են ջրի սպասել առնվազն մեկ տարի
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
- Առանց ջրի մնացած ստեփանակերտցիներին օգնության է հասնում Կարմիր Խաչը
- Ադրբեջանական ակցիա է, թե՞ գետերի սակավաջրություն Ստեփանակերտում ջուր չլինելու պատճառը
- Ջրի պակասի պատճառով Ստեփանակերտում փակվել են բոլոր ավտոլվացման կետերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին