Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից բաց թողնել մինչև 245 մլն մ³ ջուր
«Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար»,- խորհրդարանում հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով, Հայաստանի 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցված ությունը 2021 թվականին եղել է 526.7 մլն մ³՝ նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8 մլն մ³:
Գործող օրենքում սահմանված է, որ յուրաքանչյուր տարի մինչև 170 մլն մ³ ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը և նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ³:
Կարեն Սարգսյանը հայտնեց, որ Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Մարմարիկի և Ազատի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ³ ջրի դեֆիցիտ:
Ջրային կոմիտեի նախագահը հայտնեց, որ Սևանա լճից 2021 թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրաբացթողումները սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իրականացվել էր 19 մլն մ³ ջրառ:
«Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնուցող գետերում ջրի կտրուկ նվազման հետևանքով առաջացել է տարեկան պլանավորվածի նկատմամբ 97.53 մլն մ³ ջրի դեֆիցիտ»,-ասաց Կարեն Սարգսյանը և տեղեկացրեց, որ այն լրացվել է Սևանա լճից բացթողումների, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների և մեխանիկական ջրարտադրության միջոցների հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ակցիա է, թե՞ գետերի սակավաջրություն Ստեփանակերտում ջուր չլինելու պատճառը
- Ստեփանակերտում բնակիչներին խմելու ջուր հասցնում են հրշեջ մեքենաներով
- «S.O.S. Սևան». Հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը
- Խոզնավարից մինչև Սև լիճ. զինվորների օրը այսօր փորձել ենք տոնական դարձնել․Իրինա Յոլյան
- Եթե Նիկոլը Սև լիճը մարսելու է, անցնելու է Սևանին. Արշակ Զաքարյան
- Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան