Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է
Քաբուլում, արմատական «Թալիբան» շարժման անդամների կողմից իշխանությունը զավթելուց հետո երկրորդ օրը, բենզինը սպառվել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Բենզալցակայանների մոտ կուտակվել են բազմաթիվ լքված մեքենաներ, այդ թվում՝ ռազմական մեքենաներ:
Գործակալության տվյալներով՝ Նանգարհար նահանգում «Թալիբան» ջոկատի կողմից աղջիկ է սպանվել, պատճառը հայտնի չէ: Նշվում է նաև, որ այդ պատճառով հավաքված բնակիչները ծեծի են ենթարկվել թալիբների կողմից:
Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին, իսկ իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Հանին փախել է երկրից:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան դադարեցրեց Աֆղանստանին տրամադրվող տնտեսական օգնությունը
- Նեպալի ԱԳՆ-ն հայտնել է, որ Քաբուլից երկիր է վերադարձել 118 մարդ
- Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները
- Ճապոնիան ժամանակավորապես փակել Է Աֆղանստանում իր դեսպանատունը
- Թալիբները հայտարարել են Աֆղանստանի կառավարության պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին
- Աֆղանուհիները բողոքի ակցիա են իրականացնում Իրանում,ընդդեմ թալիբների
- Մի քանի մարդ ընկել են Քաբուլից մեկնող ինքնաթիռից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան