Սպորտը ընդարձակվում է
Ավստրալիայի նեթբոլի ֆեդերացիան մտադիր է մարզաձևը ներառել «Բրիսբեն - 2032» ամառային օլիմպիական խաղերում : Իսկ մեկ այլ՝ կրիկետի մեդալները հնարավոր է խաղարկվեն «Լոս Անջելես -2028» ում: Վերջինի նախաձեռնությանը աջակցում են Հնդկաստանի, Զիմբաբվեի, Անգլիայի և Ուելսի ազգային ֆեդերացիաները: Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը ՄՕԿ -ին և «Լոս Անջելես - 2028» կազմկոմիտեին կներկայացնի հայտը: Փաստարկն այն է, որ ԱՄՆ -ում, այդ մարզաձևով զբաղվում է մոտ 30 միլիոն մարդ և աշխարհում ունի միլիարդից ավելի երկրպագու:
Կրիկետը միայն մեկ անգամ է ներկայացված եղել մոլորակի գլխավոր մարզահանդեսում ՝ 1900թ. Փարիզում կայացած խաղերին:
Սամբոյի միջազգային ֆեդերացիան նույնպես նպատակ ունի ընդգրկվել 2028թ. խաղերի ծրագրում: ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը նաև հիշեցնում է, որ Տոկիոյում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի 138 -րդ նստաշրջանում որոշում է կայացվել սամբոյի լիարժեք ճանաչման վերաբերյալ: