18.08.21- Ջրականի շրջանում հայտնաբերել են 6 աճյուն
Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։ Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան