Աֆղանստանում փարանջան 10 անգամ թանկացել է
Աֆղանստանում փարանջայի գինը 10 անգամ բարձրացել է: Դա պայմանավորված է աֆղան կանանց շրջանում պահանջարկի ավելացմամբ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը:
Իշխանության գալուց հետո թալիբները որոշել են արմատախիլ անել աշխարհիկ կարգը: Նրանք արգելել են կրել ջինս, իսկ կանայք հիջաբ պետք է կրեն: Բայց Աֆղանստանի կանայք կարծում են, որ հարցը չի սահմանափակվի հիջաբով, և նրանք կրկին փարանջա են կրելու:
Եթե հիջաբը ծածկում է մազերը, ականջները, պարանոցը և մասամբ ուսերը, ապա փարանջան չափազանց խիստ զգեստ է: Այն ամբողջությամբ ծածկում է և գլուխը, և մարմինը:
Ժամանակակից Աֆղանստանում կանայք հազվադեպ էին հիջաբ կրում, առավել ևս՝ փարանջա:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական ինքնաթիռը Աֆղանստանից Ալմա-Աթա է հասցրել 42 մարդու, այդ թվում՝ ռուսաստանցիների
- Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել պատրաստվել Աֆղանստանից արտագաղթի ալիքին
- ՌԴ դեսպան․ Քաբուլից փախած Աֆղանստանի անվտանգության ուժերն իրենց հետ տարել են «ամենաարժեքավորը»՝ գարեջուրը
- ԶԼՄ-ները հայտնում են Աֆղանստանը «ջիհադի օրրան» վերածելու թալիբների մտադրության մասին
- Թալիբները խաղաղ բնակիչներից պահանջում են հանձնել զենքն ու զինամթերքը
- Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է