Անվանի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
Օգոստոսի 16 -ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել սրտի վիրաբույժ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար նշանավոր սրտաբան-վիրաբույժ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, Դաշնային պետական բյուջետային հիմնարկի գիտության և նորարարական տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեսպանատան աշխատակիցները դեսպանատան անունից շնորհավորել են Բագրատ Ալեքյանին պետական բարձր պարգևի կապակցությամբ` մաղթելով քաջ առողջություն և շարունակական հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ: