ԳՇ պետի տեղակալ. «Ալիևի հայտարարություններն ավելի է բարձրացնում մեր զգոնությունը»
ԶՈՒ ԳՇ պետ տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնել է, որ փակ խորհրդակցությունում խմբակցության անդամներին ներկայացրել է սահմանային գոտիներում տիրող իրավիճակը։
«Կարող եմ փաստել, որ ստեղծված մարտավարական իրադրությունում ԶՈՒ-երը կանգնած են իրենց դիրքերում։ Հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հանրության շրջանում տարածված է,թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը՝ ոչ, դա այդպես չէ։ Հակառակորդը նույնպես ունի կորուստներ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ ՝ սանիտարական։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները»,- հայտարարեց Ասրյանը։
Անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի ՀՀ սահմանի տարբեր ուղղություններով կրակոցներին, ԳՇ պետի տեղակալի խոսքը սա էր՝ «հակառակորդը մնում է հակառակորդ»։ Այդ առումով, ըստ նրա սկզբունքի՝ ցանկացած պետության համար հակառակորդ պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել դիմակայող պետության բանակի սահամանային ուժերի վրա։
«Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Ներկայացվել են Վարդենսի, Շորժայի ուղղությամբ , նաև հրապարակում կա Սև լճի շրջանում։ Խոսքը անմիջապես Սև լճի տարածին չի վերաբերում, դեպի հարավ ուղղությամբ է հակառակորդը փորձել է մոտենալ։ Զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարգայում կրակ է բացվել և հակառակորդը հետ է քաշվել»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ տարածքների հավակնության մասին հայտարարությանն, ապա Ասրյանն արձագանքեց.
«Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Դա խեղաթյուրված պատմություն է, որը մեզ համար հիմք չէ։ Նրա հայտարարություններն ավելի է բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք ետ մղելու նրա ցանկացած կազմակերպված, սադրիչ գործողությունը»։
Մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Մի՞թե այս տղաներն արժանի են միայն անվադողերով պաշտպանվելուն»
- Ալիև. Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր
- Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել․ Իրինա Յոլյան
- Մատենադարանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին. Վահան Իշխանյան
- Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան