Գեղամ Նազարյան. Ուշքի եկեք
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Ադրբեջանցիները կրակում են ոչ միայն այն գյուղերի ուղղությամբ, որոնք հունիսի 20_ին ընտրել են պարտության դեմքին, այլ նաև այն գյուղերի, այն եզակի գյուղերի, որոնք նիկոլ են մերժել։
Մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որ մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե առանձին վերցրած գյուղերի և քաղաքների, այլ մեկ ղեկավարի տեսքով, որն այսօր պարտության դեմք ունի։
Ինչ հարց ուզում եք քննարկեք, ինչ հարց ուզում եք բարձրացրեք, ինչ ծրագիր ուզում եք իրականացրեք, միևնույնն է, մենք շարունակելու ենք պարտվել, քանի որ աշխարհին ներկյանում ենք, աշխարհի, այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ կանգնում ենք պարտված և խիստ վախեցած մարդու դեմքով։
Հիշեք, մենք շարունակելու ենք պարտվել ու պարտվել, կորցնել ու կորցնել, քանի աշխարհի առաջ կանգնում ենք այդ դեմքով։
Այդ դեմքը ոչ միայն չի կարող արժանապատիվ խաղաղություն ստանալ, այլ նաև ամոթալի խաղաղություն խնդրել։
Ուշքի եկեք ու սա հասկացեք»։
Հարակից հրապարակումներ`
- Սա հակաբնական վիճակ է․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Սա Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ
- Գեղամ Նազարյան. «Իրականությունն այն է, որ նիկոլը իր վախերի պատանդն է դարձրել ամբողջ երկիրը»
- Պարզ ասեմ՝ ձեզ մեղադրում ենք մեր երկիր պատերազմ բերելու մեջ. Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին