Գորիսի փոխքաղաքապետների պաշտպաններն ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել դատավորներին
Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել դատավորներ Կարեն Ֆարխոյանին և Մնացական Մարտիրոսյանին: Պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկա պահին երկու դատավորներն էլ գտնվում են խորհրդակցական սենյակներում որոշում կայացնելու:
«Պաշտպանական թիմը գտնում է, որ այս պահին երկուսն էլ օրենքով սահմանված դատարան չեն:
Խնդիր կա քրեական գործի մակագրման հետ կապված, մակագրման փոխարեն անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկված: Լուրջ կասկածներ ունենք, որ սա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից արված չէ, հակառակ դեպքում չգիտես ինչ որ զուգադիպությամբ հենց նույն դատավորներին է այս գործերը մակագրվում»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց՝ երբ հարց են տալիս ի՞նչ կարգով է մակագրվել, ասում են՝ օրենքով սահմանված կարգով, երբ խնդրում են պարզաբանել ո՞ր օրենքով, մարդիկ չեն կարողանում պարզաբանել, դատավորը չգիտի՝ որ օրենքի սահմանված կարգով է իրեն մակագրվել:
Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են երեկ: Այսօր դատարաններում քննվում է նրանց կալանավորման հարցը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանին նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը. Էրիկ Ալեքսանյան
- Իշխանությանը քննադատողները քիչ ժամանակ անց ազատազրկվում են կամ ձեռք բերում մեղադրյալի կարգավիճակ. Յոլյանի պաշտպան
- Իրինա Յոլյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին