Էդիկ Բաղդասարյան. Ալիևը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, անդրադառնալով Հայաստանի սահմաններում լարված իրավիճակին, գրում է.
«Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետև տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները:
Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում:
Ալիևը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիևը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ:
Այնպես որ, այլընտրանք չունենք, դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու: Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին:
Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ: Որևէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում:
Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որևէ բան չի որոշում այլևս, որ Հայաստանն այլևս որևէ լծակ չունի որևէ մեկին որևէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով:
Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել: Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Սոթքի հատվածում թշնամու կրակոցների հետևանքով զինծառայող է վիրավորվել
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
- Ալիև. Պարտության հետ համակերպվել է թե հայ ժողովուրդը, թե Հայաստանի ղեկավարությունը
- ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան