Իրինա Յոլյանին կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր
Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի կալանավորման հարցի քննարկումը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Իրինա Յոլյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի փոխանցմամբ, քննարկումը տեղի է ունենալու այսօր, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն, օգոստոսի 16-ին որոշումներ են կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Դավաճանի խարանը այլևս դաջված է հողատուի ճակատին և այն չի մաքրվելու
- «Կասեի ամոթ, բայց հիշեցի, որ ամոթ չունեք»
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
- ՀՔԾ. Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- ՔԿ. Գորիսի համայնքապետարանի աշխատակցի գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան