
Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 2,000-ի
Հայիթիում շաբաթավերջին տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,941-ի։ Այս մասին, DW-ի հաղորդմամբ, հայտարարել են երկրի պաշտոնյաները:
Նշվում է, որ շաբաթ օրը երկրաշարժ էր տեղի ունեցել Կարիբյան ծովի հարավ-արևմտյան մասում՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրանսից 160 կմ արևմուտք:
Հայիթիի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ վիրավորվել է առնվազն 9,915 մարդ:
Երկրաշարժից տասնյակ հազարավոր տների քանդվելուց հետո, արևադարձային փոթորիկը տեղատարափ անձրևներ բերեց աղետից փրկվածների վրա:
ՄԱԿ-ը հայտնել է, որ 8 մլն դոլար (6,8 մլն եվրո) է հատկացրել շտապ օգնության միջոցներին` երկրաշարժից տուժած մարդկանց առաջին անհրաժեշտության առողջապահական խնամքի, մաքուր ջրի, շտապ ապաստանի և սանիտարական պայմանների ապահովման համար:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին