Քաղաքական 10:00 18/08/2021 Հայաստան

Թուրքիան արգելել է հայկական թռիչքները. ինչո՞ւ Հայաստանը չի փոխադարձել. Սասունյան

Ես նոր տեղեկացա, որ Թուրքիայի կառավարությունը մեկ տարուց ի վեր արգելել է հայկական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք: Այդ մասին օգոստոսի սկզբին բացահայտել է Hetq.am կայքի հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը:

Ես զարմացա՝ լսելով այս լուրը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ թուրքական կառավարությունն արգելել է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռներին թռչել իր օդային տարածքով, և որևէ հայ պաշտոնյա չի բարեհաճել իրազեկել հանրությանն այդ մասին: Ավելի քան զարմանալի է, որ Թուրքիայի կողմից նման թշնամական գործողություն կատարելուց հետո մի ամբողջ տարի, հատկապես վերջին պատերազմի ժամանակ, Հայաստանի կառավարությունը չի փոխադարձել՝ արգելելով թուրքական թռիչքները հայկական տարածքով:

Հայկական ինքնաթիռի վերջին թռիչքի թույլտվությունը Թուրքիայի կողմից եղել է 2020 թ․  օգոստոսի 29-ին: 2020 թ․ սեպտեմբերի 9-ից սկսած՝ Թուրքիան արգելել է բոլոր հայկական թռիչքները իր երկնքով: Հետաքրքիր է, որ դա եղել է Արցախի վրա ադրբեջանական և թուրքական համատեղ հարձակումից կարճ ժամանակ առաջ: Հետագայում Թուրքիան մերժեց հայկական օդային թռիչքների խնդրանքը 2020 թ․ սեպտեմբերի 18-ին և 25-ին և 2021 թ․ մարտի 19-ին ու 23-ին:

«Հետք» -ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ հետաքրքրվելու, թե արդյոք անցած տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանն ու Թուրքիան սահմանափակումներ դրել են իրենց փոխադարձ օդային տարածքների վրա: «Կոմիտեն պատասխանեց, որ Թուրքիան չի հրապարակել որևէ տեղեկատվություն օդագնացության մասին (NOTAM) [տեղեկացում օդաչուներին], որն արգելում է հայկական գրանցում ունեցող ինքնաթիռների մուտքն իր երկինք»: Այլ կերպ ասած, Թուրքիան մերժել է հայկական թռիչքների իրավունքները՝ առանց որևէ պաշտոնական առարկություն գրանցելու: Այսպիսով, Թուրքիան Հայաստանի ցամաքային շրջափակմանն ավելացրեց օդային ճանապարհորդության արգելքը:

«Հետք»-ի այն հարցին, թե արդյոք «Հայաստանն արգելե՞լ էր թուրքական ազգային ինքնաթիռների մուտքը, և եթե ոչ, ապա ինչու, Կոմիտեն պատասխանել է, որ որևէ սահմանափակում չի դրել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի (բ) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ»:

Սա որոշ չափով սխալ է: 9-րդ հոդվածի (բ) ենթակետը սահմանում է, որ երկրները կարող են սահմանափակել իրենց օդային տարածքի օգտագործումը «այն պայմանով, որ նման սահմանափակում կամ արգելք կիրառվի առանց ազգության տարբերության բոլոր մյուս պետությունների օդանավերի նկատմամբ»: Ինչպե՞ս է օրինական, որ Թուրքիան արգելի հայկական ինքնաթիռները, և ոչ օրինական, որ դա անի Հայաստանը:

Ես հետևել եմ տարբեր օդանավերի երթուղիներին Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից  flightradar24.com կայքում, որը ցույց է տալիս աշխարհի բոլոր թռիչքները և չորս հետաքրքիր դիտարկում արել.

1)    Թուրքական արգելքի հետևանքով հայաստանյան գրանցում ունեցող ոչ մի ինքնաթիռ չի անցել Թուրքիայի տարածքով վերջին 12 ամիսների ընթացքում:

2)    Թուրքական ավիաուղիները, սակայն, կանոնավոր թռիչքներ են իրականացնում հայկական օդային տարածքով դեպի Ադրբեջան և ավելի անդին:

3)    Թուրքիան չի խոչընդոտում այն օտարերկրյա օդանավային ընկերությունների թռիչքները, որոնք դեպի Հայաստան կամ Հայաստանից մեկնում են Թուրքիայի վրայով, հավանաբար, այդ օդանավային ընկերությունների կառավարությունների կողմից փոխադարձ արգելք չհրահրելու համար:

4)    Հայաստանն ու Ադրբեջանը չեն անցնում միմյանց օդային տարածքներով, չնայած ոչ մեկի կողմից պաշտոնապես գրանցված արգելք չի եղել:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «ի վիճակի չէ վիճարկել թուրքական արգելքը միջազգային օդանավային մարմիններում: Հայաստանի արտգործնախարարությունը չի պարզաբանել, թե արդյոք զբաղվել է այդ հարցով»։ Ցավոք, Կոմիտեն չբացատրեց, թե ինչու չի ցանկանում վիճարկել Թուրքիայի կողմից հայկական թռիչքների արգելքը: Սա մեծ ձախողում է հայ պաշտոնյաների կողմից:

Չնայած Հայաստանի ազգային շահերի պաշտպանության վերաբերյալ Հայաստանի կառավարության անփույթ վերաբերմունքին, Արցախյան պատերազմի ժամանակ թուրքական ինքնաթիռներն ինքնակամ խուսափեցին Հայաստանի վրայով թռչելուց՝ գերադասելով իրենց զինվորներին, ռազմական տեխնիկան և իսլամական ջիհադիստ ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխել Վրաստանի Հանրապետության երկնքով:

Բազմաթիվ նման օրինակներ կան հայ պաշտոնյաների անփութության և անկարողության մասին, որ ստիպում է մտածել՝ արդյոք Հայաստանում գոյություն ունի գործող իշխանություն: Անցյալ աշնանից հրաժարական տվեցին Հայաստանի երկու իրար հաջորդող արտգործնախարարները: Նրանք չէին կարող ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, որն արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունեց միակողմանիորեն՝ առանց ԱԳՆ-ի հետ խորհրդակցելու:

Ավելի զարմանալի է, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի վերանշանակումից հետո նա այդպես էլ նոր արտգործնախարար չնշանակեց, չնայած պետք է նախարարների խորհուրդը ձևավորեր նշանակվելուց հետո հինգ օրվա ընթացքում, վերջնաժամկետ, որն արդեն վաղուց անցել է: ԱԳՆ խոսնակը պարզաբանեց, որ հնգօրյա պահանջը վերաբերում է նախարարների երկու երրորդի նշանակմանը, այլ ոչ թե ամբողջ խորհրդին:

Սակայն խոսնակը չկարողացավ բացատրել, թե ինչու Փաշինյանին հաջողվել է նշանակել մյուս բոլոր նախարարներին, բայց ոչ արտգործնախարարին։ Թվում է, թե հաշվի առնելով պատերազմից հետո Հայաստանում տիրող ճգնաժամային իրավիճակը, արտգործնախարարի նշանակումը պետք է լիներ նրա հիմնական առաջնահերթություններից մեկը:

Քանի որ Փաշինյանն անտեսել է նախորդ երկու արտգործնախարարների գործունեությունը, ես առաջարկում եմ, որ վարչապետ լինելուց բացի ինքն իրեն նաև նշանակի որպես արտգործնախարար: Ավելին, քանի որ վարչապետը միանձնյա է ղեկավարում կառավարությունը, նա պետք է ազատվի նաև մնացած նախարարներից՝ հաստատելով միանձնյա իշխանություն: Կառավարության բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական, գտնվում են վարչապետի ձեռքում: Երկրի նախագահը որոշումներ կայացնելու լիազորություններ չունի:

Նա ձևական ղեկավար է։ Խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը բաղկացած է Փաշինյանի կուսակցությունից, ըստ էության, այն մարմինն է, որը պարզապես կատարում է նրա ցանկությունները: Դատական համակարգը ևս վարչապետի խիստ ազդեցության տակ է: Այսպիսով, չկա իշխանությունների տարանջատում, ինչը ժողովրդավարական կառավարման առանցքային սկզբունքներից մեկն է:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}