Գորիսի փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանը կալանավորվել է, Իրինա Յոլյանը՝ ոչ
Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն չկալանավորվեց: Այս մասին հայտնում են Իրինա Յոլյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Ժիրայր Ղարագյոզյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է Իրինա Յոլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է։ Փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժել է Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհու՝ Արմինե Չոպչունցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նրանք բոլորը ձերբակալվել էին նախօրեին։ Օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհին չի կալանավորվի
- Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ. ՄԻՊ
- Գորիսի քաղաքապետարանից օգնություն ստացողներին հարցաքննել և անխտիր նույն հարցն են տվել
- Գորիսի փոխքաղաքապետների պաշտպաններն ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել դատավորներին
- Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը. Էրիկ Ալեքսանյան
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին