Իրավունք 17:51 18/08/2021 Հայաստան

Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ. ՄԻՊ

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երևանի Ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու երեկ ձերբակալված Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և Ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել է իրավունքների պաշտպանության վիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

«Այցի, առանձնազրույցների, ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մարդու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների մի շարք  խնդիրներ՝

· Գորիս համայնքի ղեկավարի 2 տեղակալների, համայնքապետարանի 2 աշխատակցի ձերբակալելու նպատակով բերման ենթարկելու համար Ոստիկանության ծառայողները սկզբում փակել են համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը.

· Այնուհետև, Ոստիկանության, ըստ առանձնազրույցների, 20 դիմակավորված և ինքնաձիգներով զինված ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել է համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան քաղաք:

Ոստիկանության նշված ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն էլ աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով:

Ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ձերբակալման որոշումն իրագործելիս և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել:

· Բերման ենթարկելիս, մասնավորապես՝ համայնքապետարանի շենքից դուրս բերելիս ու մեքենա նստեցնելիս, իրականացրել են լուսանկարահանում և տեսանկարահանում: Ընդ որում, դա տեղի է ունեցել ձերբակալվողների, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ: Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու:

Բոլոր ձերբակալվածները, այդ թվում՝ 3 կանայք, նշել են, որ իրենց բերման ենթարկելը տեղի է ունեցել արժանապատվությունը նվաստացնող եղանակով, ցուցադրաբար, հատուկ արվել է այնպես, որ դա տեսնեն համայնքապետարանի շենքում գտնվողներն ու քաղաքի բնակիչները:

· Ձերբակալման և բերման ենթարկելու գործընթացը կազմակերպվել է այնպես, որ ազատությունից զրկված անձինք հնարավորություն չունենան հրավիրելու փաստաբան:

Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել օգտվել զանգի իրավունքից (միայն կանանցից մեկի խնդրանքով նրան թույլ են տվել ընտանիքի անդամներից մեկին ուղարկել կարճ հաղորդագրություն, երբ գտնվել են մեքենայի մեջ)՝ առանց պատճառաբանության կամ որևէ պատճառ նշելու:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ահազանգեր է ստացել նաև նրանցից մի քանիսի ազգականներից, որ տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում:

· Մենուա Հովսեփյանը տեղեկացրել է, որ շենքից դուրս բերելիս և մեքենա նստեցնելիս իր նկատմամբ կիրառվել են ձեռնաշղթաներ, նրա պնդմամբ, միայն լուսանկարելու և տեսանկարելու համար:

· Ձերբակալվածներից երեքն ունեն անչափահաս երեխաներ:

Բոլոր ձերբակալվածները չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները: Նշել են, որ իրեց նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ազատությունից զրկելն անօրինական են՝ հիմքեր չունեն և կատարվել են իրենց իրավունքների խախտումներով:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելու և ձերբակալելու կապակցությամբ Ոստիկանության ծառայողների նշված գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները:

Մասնավորապես, միջազգային նշված իրավաբանության ուղիղ պահանջներով՝ դիմակով և ինքնաձիգերով զինված լինելը թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, բերման ենթարկվողներն իրական վտանգ են սպառնում Ոստիկանության ծառայողների կյանքին:
Ընդ որում, դիմակների, ձեռնաշղթաների կիրառումը և առավել ևս ինքնաձիգերով 20 ոստիկանի զինված լինելը պետք է լինի բարձր չափանիշներով հիմնավորված:

Իրավապահ մարմինը պետք է ցույց տա, թե ինչ հանգամանքներով էր պայմանավորված այդ քանակի ինքնաձիգերով զինված, դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելն ու ձերբակալումն իրականացնելը, ովքեր նաև կիրառել են ձեռնաշղթաներ,  ինչպես նաև չեն ներկայացել բերման ենթարկելու ողջ ընթացքում:

Միջազգային նշված պահանջներն ունեն կանխարգելիչ նշանակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել իրավապահ մարմինների հաշվետվողականությունն ու թույլ չտալ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում:

Իսկ կոնկրետ դեպքում խոսքը գնում է 1 տղամարդու և 3 կնոջ մասին: Ընդ որում, կանանցից մեկն էլ 65 տարեկանից բարձր է: Միջազգային նշված պահանջներին հակասում է նաև այն, որ ոստիկանության ծառայողները բերման ենթարկելու ողջ ընթացքում, այդ թվում՝ Երևան տեղափոխման ընթացքում, չեն ներկայացել:

Ազատությունից զրկված ցանկացած անձի համար փաստաբանի, զանգի իրավունքները, վատ վերաբերմունքի բացառման պահանջները միջազգայնորեն ուղիղ երաշխավորված նվազագույն երաշխիքներ են: Դրանք նպատակ ունեն քրեական վարույթի սկզբնական՝ ամենառիսկային փուլում պաշտպանել մարդուն ոչ օրինական հետապնդումներից ու ազատությունից ոչ օրինական զրկելուց, երաշխավորել նրա արդարացի պաշտպանությունը պետության գործադրած քրեական հետապնդման մեխանիզմից:

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավապահ մարմիններին»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}