Մակրոն. Ֆրանսիան տարհանել է մոտ 200 աֆղանցիների
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնում է, որ մոտ 200 աֆղանցիներ, որոնց սպառնում են Աֆղանստանում, տարհանվել են Քաբուլից: Աֆղանստանից տարհանվել են նաև Ֆրանսիայի քաղաքացիներ:
Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ոստիկաններին, դիվանագետներին այս մարդասիրական գործողությունները կազմակերպելու համար:
Ըստ Ֆրանսիայի նախագահի այս գործողությունը լինելու է շարունակական։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Մարդու մնացորդներ են հայտնաբերվել Քաբուլից ժամանած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անիվների խցում
- Թալիբները խաղաղ բնակիչներից պահանջում են հանձնել զենքն ու զինամթերքը
- Չավուշօղլուն՝ Աֆղանստանի մասին. «Բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսել»
- Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է