Մերկել. Լուկաշենկոն միգրանտներին օգտագործում է Եվրոպայում անվտանգությունը խաթարելու համար
Ալեքսանդր Լուկաշենկոն օգտագործում է ասիական և աֆրիկյան երկրներից միգրանտներին` Եվրոպայում անվտանգությունը խաթարելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում իր էստոնացի գործընկեր Կայա Կալասի հետ բանակցություններից հետո, գրում է Euronews-ը։
Նշվում է, որ հանդիպման թեմաներից էր վերջին ամիսների ընթացքում Բելառուսի տարածքից Բալթյան երկրներ ներթափանցած անօրինական ներգաղթյալների հոսքերի հետ կապված ճգնաժամը:
«Նախագահ Լուկաշենկոն օգտագործում է միգրանտներին, մասնավորապես, Իրաքից, հիբրիդային ձևով, հարցականի տակ դնելով անվտանգությունը։ Մենք, իհարկե, վճռականորեն դատապարտում ենք այն»,- ասել է Մերկելը, հավելելով, որ ԵՄ ներքին գործերի նախարարները կփորձեն համատեղ դիրքորոշում որդեգրել, քանի որ Բելառուսի կողմից կիրառվող առճակատման այս հիբրիդ մեթոդը հարձակում է Եվրամիության բոլոր անդամների վրա, այլ ոչ թե միայն մեկ երկրի։
Կայքը նշում է, որ Լիտվան բազմիցս մեղադրել էր Բելառուսի իշխանություններին իր սահմանին միգրացիոն ճգնաժամը կազմակերպելու մեջ` այն անվանելով վրեժ՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Միայն հունիսից ավելի քան չորս հազար մարդ ապօրինի մուտք է գործել Լիտվայի տարածք հարևան երկրից: Այս ճգնաժամը հաղթահարելու համար լիտվացիները մի շարք կոշտ միջոցներ ձեռնարկեցին և նույնիսկ սկսեցին անօրինական ներգաղթյալներին հետ ուղարկել Բելառուս: Անցյալ շաբաթ Վիլնյուսը հայտարարեց, որ իրավիճակը սահմանին կայունացել է, չնայած առանձին դեպքեր դեռ տեղի են ունենում:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի հետ սահմանին Լատվիան փշալարեր կտեղադրի 1,7 մլն եվրոյով
- Լեհաստանը կամրապնդի Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա