ՌԴ դեսպան․ Քաբուլից փախած Աֆղանստանի անվտանգության ուժերն իրենց հետ տարել են «ամենաարժեքավորը»՝ գարեջուրը
Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովն ասել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը, որոնք Քաբուլից փախել են «Թալիբան» շարժումից (ՌԴ-ում ճանաչված է որպես ահաբեկչական ու արգելված է), իրենց հետ վերցրել են իրենց համար «ամենաարժեքավորը»` գարեջուրը: Այս մասին գրում է Ria-ն։
«Պաշտոնյաները ցրվեցին, իշխանությունները ցրվեցին, հատուկ ծառայությունները փախան: Մենք ինքներս դա տեսանք: Պատահաբար այնպես ստացվեց, որ օգոստոսի 15-ի առավոտյան (երբ թալիբները մտան Քաբուլ) աշխատակիցները մայրաքաղաքում գործ ունեին։ Նրանք տեսել են, թե ինչպես են ուժայինները ներքին գործերի նախարարությունից դուրս հանում ամենաթանկ բանը, որ իրենք ունեին՝ գարեջուրը: Ինչ-որ մեկը գարեջուր, իսկ երբ նախագահ Ղանին փախավ, նրա ուղղաթիռը լցված էր փողով: Ոչ ամբողջն էր (փողերը) տեղավորվել», - պատմել է ՌԴ դեսպանը Առաջին ալիքի եթերում:
Ավելի վաղ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատանը, «ՌԻԱ Նովոստի»-ին, մեկնաբանելով նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստը, ասել էր, որ Ղանիի չորս մեքենաները լցված են եղել գումարով, նրանք փորձել են ևս մի քանիսը տեղադրել ուղղաթիռի մեջ, բայց չի տեղավորվել ու որոշ մասը մնացել է թռիչքուղու վրա։
Իրավիճակը Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ «Թալիբան» խմբավորման գրոհայինները արագ հարձակում սկսեցին ամբողջ երկրով մեկ և գրավեցին սահմանային բոլոր անցակետերը, իսկ օգոստոսի 15 -ին մտան Քաբուլ և վերահսկողություն հաստատեցին նախագահական պալատի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից, որպեսզի, նրա խոսքով, «կանխի սպանդը»: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և նահանգում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոն. Ֆրանսիան տարհանել է մոտ 200 աֆղանցիների
- G7-ի երկրները Աֆղանստանին նվիրված վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն
- Հետաքրքիր քաղաքական հանդիպումներ Աֆղանստանում․ իրանագետ
- ԶԼՄ-ները հայտնում են Աֆղանստանը «ջիհադի օրրան» վերածելու թալիբների մտադրության մասին
- Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների
- Թալիբները խաղաղ բնակիչներից պահանջում են հանձնել զենքն ու զինամթերքը
- Չավուշօղլուն՝ Աֆղանստանի մասին. «Բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսել»
- Չմոռանանք, որ թալիբները Պակիստանի «դուստր ձեռնարկությունն են» ու Հայաստանի երդվյալ թշնամի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին