Բանաձև՝ Սյունիքի և Կալիֆորնիայի միջև քույր հարաբերությունների հաստատման մասին
Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենը բանաձև է ներկայացրել Հայաստանի Սյունիքի մարզի և Կալիֆորնիա նահանգի միջև քույր հարաբերությունների հաստատման մասին։
Բանաձևը հայտարարում է Կալիֆորնիայի համերաշխությունը Սյունիքի հետ և կխրախուսի և կնպաստի փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներին: Բանաձևի համահեղինակներից է նաև վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը։
«Հազարավոր տարիներ շարունակ Սյունիքը պատմամշակութային խոր նշանակություն է ունեցել Հայաստանի և աշխարհի համար։ Սյունիքի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը գալիս է օրհասական պահին, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի նման տարածաշրջանային ուժերը վտանգ են ներկայացնում նրա գոյության համար», - ասել է Քրիս Հոլդենը:
Նշվում է, որ Սյունիքը Հայաստանի հին թագավորության գավառներից է և ներկայումս սահմանակից է Արցախին, Ադրբեջանին և Իրանին: Սյունիքում է գտնվում հայկական Սթոունհենջը` Քարահունջը, որը սկիզբ է առնում բրոնզի դարաշրջանից, Ուղտասար լեռան ժայռապատկերները, որոնք 7000 տարեկան են, 9 -րդ դարի Տաթևի վանքը, որը ծառայել է որպես դպրոցական և հոգևոր գործունեության կենտրոն: Մարզի ամենաբնակեցված քաղաքը նրա մայրաքաղաքն է` Կապանը` 43,000 բնակիչներով:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի դեմ Ադրբեջանի վերսկսված պատերազմից հետո ադրբեջանական զինուժը մտել է Հայաստանի Հանրապետություն և 3,5 կիլոմետր շարժվեց դեպի Սյունիք՝ ամբողջությամբ գրավելով Սև լիճը: Հաջորդ օրը ադրբեջանական զինուժը խախտեց սահմանի երկու այլ հատվածներ և գրավեց Հայաստանի ավելի շատ տարածքներ: Ադրբեջանի անօրինական ներկայությունը մնում է Սյունիքում՝ սպառնալով Հայաստանի ինքնիշխանությանը և այնտեղ ապրող մարդկանց»,- ասվում է վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենի էջում։