Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհին չի կալանավորվի
Գորիսի համայնքապետարանի 66-ամյա ձերբակալված աշխատակցուհի Սուսաննա Մկրտչյանը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել է Սուսաննա Մկրտչյանի կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էդգար Արամյանը։
Նա ասաց, որ Սուսաննա Մկրտչյանը որոշման հրապարակման պահից ազատության մեջ է:
«Հոգեպես ճնշված էր տիկին Սուսաննան, բայց արդեն դուրս է եկել այդ վիճակից»,- նշեց Էդգար Արամյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետր Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով: Նրանք ձերբակալվել են երեկ:
Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է՝ յուրացնելուն կամ վատնելուն:
Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է՝ Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ. ՄԻՊ
- Գորիսի քաղաքապետարանից օգնություն ստացողներին հարցաքննել և անխտիր նույն հարցն են տվել
- Գորիսի փոխքաղաքապետների պաշտպաններն ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել դատավորներին
- Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը. Էրիկ Ալեքսանյան
- Իշխանությանը քննադատողները քիչ ժամանակ անց ազատազրկվում են կամ ձեռք բերում մեղադրյալի կարգավիճակ. Յոլյանի պաշտպան
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են