Սփյուռի օգնությունն իրականում վնասաբեր է Հայաստանի համար. Վահան Քերոբյան
«Մենք իհարկե, իդեալական երկիր չենք՝ ոչ դատական համակարգի, ոչ օրենսդրական, ոչ, ենթակառուցվածքների, ոչ լոգիստիկ, ոչ էլ այլ առումներով և կառավարության ու Էկոնոմիկայի նախարարության խնդիրն է, որպեսզի այդ բոլոր սահմանափակումները հաշվի առնելով գրավիչ պայմաններ առաջարկի ներդրումների համար»,-կառավարության շենքում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե նման անկայուն պայմաններում ինչպես է կառավարությունը նախանշել մինչև 9% տնտեսական աճ և ներդրումների ավելացում:
Նախարարը նաև հավաստիացրեց, որ ներդրումներն ավելացել են, բայց չցանկացավ թվեր հնչեցնել՝ ասելով, որ առաջիկայում կհրապարակվեն պաշտոնական թվերը և ինքը չի ցանկանում ոչ պաշտոնական թվեր հնչեցնել:
Երկիրը վերականգնելու գործում սփյուռքի դերակատարությանն անդրադառնալով՝ Քերոբյանը նշեց, որ այն սովորաբար օգնության մակարդակով է եղել և հայտարարեց. «Սփյուռի օգնությունը իրականում վնասաբեր է Հայաստանի համար, մենք պետք է կարողանանք սփյուռքի հետ գործնական և փոխշահավետ հարաբերություներ ձևավորենք և պետք է նրանց տանք ապահովություն՝ ներդրումների դիմաց»:
Էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ դրա համար կառավարությունը մեծ ծավալի տնային աշխատանք ունի կատարելու և պետք է միշտ նկատի ունենալ, որ ամենահավանական ներդրողը տեղացիներն են, երկրորդը՝ սփյուռքահայերը և նոր օտարերկրացիները:
«Կառավրության ծրագիրը գրելիս մեր մտքում և սրտում եղել է Հայաստանը լավ հնարավորությունների երկիր սարքելը և փորձել ենք թիրախավորել այն ռեալիստական բայց օպտիմիստիկ նպատակները, որոնք հնարավոր են իրականացնել, եթե մենք առանց մեզ խնայելու աշխատենք առաջիկա 5 տարիների ընթացքում»,-անդրադառնալով կառավարության ծրագրին՝ ասաց Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով, ծրագրում կան շատ բաղձալի նպատակներ կրթության ոլորտում, քանի որ կառավարությունն ասում է, որ պետք է կառուցի 500 մանկապարտեզ և 300 դպրոց, դրանով երկրի երեխաներին հնարավորություն տալով հասնել «ցանկացած նպատակի»:
Ապաշրջափակման վտանգներից խուսափելու համար, ըստ Վահան Քերոբյանի, կառավարությունը պետք է այնպես անի, որ երկրի տնտեսությունը մնա մրցունակ և ունենա միայն օգուտներ և չտուժի դրանից:
«Պատմությունը ունի շատ-շատ դեպքեր, երբ ցավագին պարտությունից հետո երկրները սրընթաց աճ են գրանցել»,-փարատելով պատերազմից հետո տնտեսության արագ աճի հնարավորության մասին լրագրողի մտահոգությունը՝ հայտնեց Էկոնոմիկայի նախարարը և բերեց Գերմանիայի և Ճապոնիայի օրինակը, ասաց, որ նման աճ ապահովելու համար քաղաքացիները պետք է իրենց ներդրումը ունենան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին