Ֆրանսիական առևտրային կենտրոնները պահանջում են COVID-19 առողջության անցագիր
Փարիզի և Ֆրանսիայի մեծ մասի առևտրային կենտրոնները օգոստոսի 16-ից հաճախորդներից խնդրում են ցույց տալ COVID-19 առողջության անցագիր, քանի որ կառավարությունը մեծացրել է մարդկանց վրա ճնշումը՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար:
Պատվաստման կամ բացասական թեստի ապացույցներ ներկայացնելու պահանջը վերաբերում է 20,000 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող բոլոր առևտրային կենտրոններին այն շրջաններում, որտեղ COVID-19-ով վարակվածության մակարդակը շաբաթական 100,000 քաղաքացու համար գերազանցում է 200 դեպքը:
Ինչպես գրում է eureporter-ը, հունիսի վերջից դեպքերի թիվը աճել է բազմակի անգամ․ յոթօրյա 2000 միջին դեպքերից հասնելով գրեթե 24,000-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա