Թալիբները խաղաղ բնակիչներից պահանջում են հանձնել զենքն ու զինամթերքը
Աֆղանստանի նոր իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել հանձնել զենքերը։ Այս մասին գրում է Ria-ն։
«Աֆղանստանի խաղաղ բնակիչները պետք է զենքն ու զինամթերքը հանձնեն Թալիբանի լիազորված անդամներին», - շարժման ներկայացուցչի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին ապստամբները արագորեն գրավեցին բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները, օգոստոսի 15-ին նրանք մտան Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարեց իր հրաժարականի մասին և լքեց երկիրը:
Մի քանի ժամ անց թալիբները հայտարարեցին, որ 20 տարի տևած պատերազմը ավարտվել է, և առաջիկայում պետք է որոշվի կառավարման նոր ձև: Նրանք համաձայն չեն անցումային կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան