Ռազմական ինքնաթիռը Աֆղանստանից Ալմա-Աթա է հասցրել 42 մարդու, այդ թվում՝ ռուսաստանցիների
Ղազախստանի ռազմատրանսպորտային ինքնաթիռը 42 ուղևոր է հասցրել Ալմա Աթա Աֆղանստանից, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը,վկայակոչելով Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Այսօր Ղազախստանի ռազմաօդային ուժերի C-295 ռազմատրանսպորտային ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել Ալմա-Աթայում՝ 42 ուղևորներով, որոնք տարհանվել են Աֆղանստանից:
Ղազախստան է ժամանել Ղազախստանի 25 քաղաքացի, այդ թվում՝ 15 մեծահասակ և 10 երեխա, ինչպես նաև Ղազախստանի դեսպանատան աշխատակիցներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ նավով, ղրղզական կողմի խնդրանքով, տարհանվել է Ղրղզստանի 14 քաղաքացի։
«Որպես մարդասիրական գործողություն, ինքնաթիռը ԻՀՀ -ից տարհանել է նաև Ռուսաստանի և Լիտվայի մեկ քաղաքացու, որոնք օգնության խնդրանքով դիմել էին Ղազախստանի դեսպանատանը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը դեռ չի դիտարկում Աֆղանստանից փախստականներ ընդունելու հարցը
- Թալիբները պայթեցրել են Բամիանայում հազարսիների առաջնորդի արձանը
- ՌԴ դեսպան․ Քաբուլից փախած Աֆղանստանի անվտանգության ուժերն իրենց հետ տարել են «ամենաարժեքավորը»՝ գարեջուրը
- Մարդու մնացորդներ են հայտնաբերվել Քաբուլից ժամանած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անիվների խցում
- Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին