18.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 504 դեպք, մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում երեկ կատարվել է 7219 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք: Առողջացել է 157 մարդ: Մեկ օրում մահացել է 4 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1139 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5855 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 453 950 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.08.2021.Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք.մահվան 13 դեպք
- 16.08.2021.Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 256 դեպք, մահացել է 7 քաղաքացի
- 14.08.2021. Երեկ կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- 13.08.2021. Կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, մահվան՝ 9 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում