G7-ի երկրները Աֆղանստանին նվիրված վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն
Իսլամական արմատական «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից Քաբուլում իշխանության զավթումից հետո G7-ի երկրները մտադիր են վիրտուալ գագաթնաժողով անցկացնել՝ հետագա գործողությունները քննարկելու համար: Այս մասին գրում է DW-ն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ գագաթնաժողով կհրավիրեն «համատեղ ռազմավարությունը և հետագա քայլերը քննարկելու համար։ Այս մասին նախօրեի երեկոյան՝ օգոստոսի 17 -ին, հայտարարել է Սպիտակ տունը ՝ երկու ղեկավարների հեռախոսազրույցից հետո:
Բայդենն ու Ջոնսոնը քննարկել են «Աֆղանստանի նկատմամբ ապագա քաղաքականության հարցում դաշնակիցների և ժողովրդավարական գործընկերների միջև շարունակական համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը»։ Ի թիվս այլնի, խոսվել է լրացուցիչ հումանիտար օգնության, փախստականներին և սպառնալիքի տակ գտնվող այլ աֆղանցիներին օգնության մասին:
Ավելի վաղ Թալիբանը մամուլի ասուլիս էր հրավիրել Քաբուլում, որտեղ հայտարարել էին պատերազմի ավարտի եւ համընդհանուր համաներման մասին: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը նաև ասել էր, որ Աֆղանստանում կանայք կարող են շարունակել աշխատանքը, եթե նրանց աշխատանքը համապատասխանում է «իսլամի սկզբունքներին»:
Հարակից հրապարակումներ`
- Հետաքրքիր քաղաքական հանդիպումներ Աֆղանստանում․ իրանագետ
- ԶԼՄ-ները հայտնում են Աֆղանստանը «ջիհադի օրրան» վերածելու թալիբների մտադրության մասին
- Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների
- Թալիբները խաղաղ բնակիչներից պահանջում են հանձնել զենքն ու զինամթերքը
- Չավուշօղլուն՝ Աֆղանստանի մասին. «Բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսել»
- Քաբուլում թալիբների իշխանության գալուց հետո բենզինը սպառվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները