ԱԺ-ում լրագրողները կաշխատեն առանձնացված տեղերում
ԱԺ խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է որոշում, ըստ որի լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում։
ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն, նիստում քնարկվել է Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Փոփոխությունների հետևանքով լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում ևԱզգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:
Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև5 հազարով, սակայն Ալեն Սիմոնյանն առաջարկել է անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնել են խորհրդի անդամները:
13 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է։ Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդն ունի 19 անդամներից, նրանցից հինգն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ են՝ Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, Իշխան Սղաթելյան, Վահե Հակոբյան, Թագուհի Թովմասյան։
Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվել է։
ԱԺ խորհուրդի կազմը՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ ազատ է՝ շնորհակալություն գործընկերներին
- ԱԺ-ում թաքցնում են հնարավոր ամեն բան
- Շուշան Դոյդոյանը՝ ԱԺ նախագահին. Կանգ առեք
- Բորիս Նավասարդյան. Ակնհայտորեն հետապնդում են այն լրագրողներին, որոնք անցանկալի տեղեկություններ են փոխանցում խորհրդարանի անցուդարձի մասին
- Շուշան Դոյդոյան. Լրագրողների աշխատանքի խոչընդոտներն անօրինական են կիրառվել Ազգային ժողովում